Իտալացի հայտնի դիզայներ Ալբորտո Մորետտիի 24-կարատանոց ոսկե կոշիկները՝ նախատեսված կանանց ու տղամարդկանց համար, առաջին անգամ վաճառքի են հանվել Դուբայի Level Shoe District բուտիկում, հայտնում է RIA Novosti-ն:
Ոսկե կոշիկը ամբողջությամբ ձեռքի աշխատանք է: Մորետտին որպես հիմք օգտագործել է թավիշը, որի վրա հատուկ եղանակով տեղադրել է մաքուր ոսկին:
Աշխարհում կա ընդամենը մի քանի վարպետ, որոնք կարող են կատարել այդ մանրկրկիտ աշխատանքը:
Ոսկե կոշիկի 1 զույգն արժե 4000-4800 դոլար: Սպասվում է, որ 3 ամիս անց այդ կոշիկները կվաճառվեն նաև այլ երկրներում:







































