Քայլի Ջենները դուստր Է ունեցել: Այդ մասին նա իր Instagram- օգտահաշվում երկրպագուներին պատմել Է փետրվարի. 4-ին:
20-ամյա Ջեններն իր հղիության մասին չԷր ասում մամուլին եւ հերքում Էր դրա մասին բոլոր լուրերը: Սա աղջկա եւ նրա ընկերոջ, ռեփեր Թրեւիս Սքոթի առաջին երեխան Է: Մոդելը խոստովանել Է, որ դուստր Է ունեցել փետրվարի 1-ին ու դեռ չգիտի, թե ինչ անուն կտա նրան:
Ջեններն իր երկրպագուներից ներողություն Է խնդրել, որ ավելի վաղ չի ասել իր հղիության մասին: Նա դա բացատրել Է նրանով, որ ցանկացել Է այդ ժամանակաշրջանն անցկացնել մենակ ու ընտանիքի հետ, եւ իրեն ու երեխային չենթարկել հուզումների, կապված մամուլի ավելորդ ուշադրության հետ:
Քիմ Քարդաշյանի քույրն ընդունել Է, որ հղիությունն «իր կյանքի ամենահիանալի ժամանակաշրջանն» Էր ընտանիքի եւ ընկերների շնորհիվ: Նա նաեւ իր դստերը նվիրված տեսանյութ Է զետեղել You-Tube- ալիքում:







































