Դանիայի ռազմածովային ուժերի նավաստիները Հնդկական օվկիանոսում պատանդել են 9 ծովահենի, ովքեր փորձել են հարձակում իրականացնել դանիական առևտրային նավի վրա: Ծովահենները մոտորանավակներով հարձակվել են «Թորմ Կանզաս» բեռնատարի վրա, սակայն նավի անձնակազմը կարողացել է հարձակումը հետ մղել: Այս մասին հայտնում է «Ռոսիա24»-ը:
ՆԱՏՕ-ի «Օվկիանոսային վահան» գործողության հրամանատարությունը դեպքի վայր է ուղարկել «Էսբերն Սնարե» ֆրեգատը: Նրանք համատեղ հայտնաբերել են երկու մոտորանավակ ու պատանդել դրանց անձնակազմերին: 9 ծովահենները դիմակայություն չեն ցուցաբերել: Նրանց մասնակցությունը հարձակմանը պարզվում է:











































