Սերբիան և Չեռնոգորիան կարող են ԵՄ անդամներ դառնալ մինչ 2025 թվականը, եթե կատարեն բլոկի բոլոր պահանջները։ Նման հայտարարությամբ է հանդես եկել հարևանության եվրոպական քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհանդես Հանը։
Քաղաքական գործիչը ԵՄ ընդլայնումը համեմատել են ռեգատայի հետ (նավավարության մրցույթ), որում Սերբիան և Չեռնոգորիան բոլորից առաջ են գտնվում։ Հանը նշել է, որ Բրյուսելը սկսել է պաշտոնական բանակցությունները երկրների հետ։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը վստահություն էր արտահայտել, որ Սերբիան և Չեռնոգորիան կարող են մինչ 2025 թվականը դառնալ ԵՄ անդամներ։
Իր հերթին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նշել է, որ ԵՄ անդամակցությունը հանդիսանում է երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություն, սակայն Բելգրադը մտադիր չէ փչացնել Ռուսաստանի հետ հարաբերություններն ու պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ։








































