Փետրվարի 4-Ին «Ձիթենու ճյուղ» օպերացիայի ընթացքում երկու թուրք զինվորական է զոհվել, հինգը՝վիրավորվել են։

Թուրքիայի օդային ուժերի գլխավոր շտաբում նշել են, որ զոհվածները մասնակցել են Քրդստանի աշխատավորական կուսակցության ահաբեկիչների, «Ազգային ինքնապաշտպանական ուժերի», «Դեմոկրատական միություն» կուսակցության և «ԻՊ» ահաբեկչական կազմակերպության զինյալների դեմ մարտերում։

Բացի այդ, ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յելդիրիմը հաղորդել էր, որ թուրքական զինվորները Աֆրինում 538 թիրախ են ոչնչացրել և 935 ահաբեկիչ են սպանել։











































