Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Հյուսիսային Ամերիկայի Հրեական դաշնության գլխավոր ասամբլեայի նիստին հանդես է եկել ելույթով:
«Ինձ հայտնի է, թե հատկապես ինչ է առաջարկվել Իրանին: Այդ առաջարկությունն իր մեջ ներառում է պատժամիջոցների մեղմացում, սակայն ոչ՝ Իրանի միջուկային պոտենցիալի կրճատում: Դա վատ և վտանգավոր գործարք է:
Ես չեմ կարող լռել, երբ խոսքը հրեա ժողովրդի անվտանգության մասին է: Ես չեմ կարող դա թույլ տալ, քանի դեռ գտնվում եմ իմ պաշտոնին:
Ձեզ քաջ հայտնի է՝ ինչ տեղի ունեցավ, երբ հրեաները լռեցին: Այժմ անհրաժեշտ է հասնել Իրանի միջուկային զինաթափմանը: Դա համընկնում է ոչ միայն Իսրայելի, այլև ամբողջ աշխարհի շահերին»,- Իսրայելի վարչապետի խոսքերը մեջբերում է MIGNews-ը:





































