Եվրոպական գրավիտացիոն GOCE արբանյակը դադարել է գոյություն ունենալ. նրա բեկորներն ընկել են օվկիանոսը՝ հայտնում է Interfax-ը:
Մտավախություններ կային, որ տևական գործածված արբանյակի բեկորները կարող էին ընկնել Երկրի վրա և որոշակի վնաս հասցնել:
Եվրոպական տիեզերական գործակալության տեղեկություններով՝ վերջին անգամ արբանյակի բեկորների հետ կապ է գրանցվել Երևանի ժամանակով 02.42-ին, երբ դրանք թռչում էին Անտարկտիդայի վրայով՝ 120 կմ բարձրության վրա:
GOCE-ն ուղեծիր էր դուրս բերվել 2009-ի մարտին՝ ռուսական «Ռոկոտ» հրթիռի օգնությամբ: Այն նախատեսված է եղել Երկրի գրավիտացիոն դաշտի հետազոտման համար:








































