Ուկրաինայի իշխանությունները թույլ չեն տա Ռուսաստանի հետ հակամարտություն, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը:
«Մենք ոչ միայն չենք ցանկանում հակամարտություն Ռուսաստանի հետ, մենք այն երբեք թույլ չենք տա: Քանի դեռ մեր կառավարությունն ու մեր նախագահն իշխանության ղեկին են, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև թշնամանք չի լինի»,- քաղաքական գործչի խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի համար չափազանց կարևոր խնդիր է՝ վերացնել բոլոր հակասությունները, որոնք տվյալ պահին կան երկկողմանի առևտրում:
«Մեզ համար հիմա Ռուսաստանի Դաշնության հետ առևտրատնտեսական հարաբերությունների կարգավորումը, որը, ի թիվս այլոց, ներառում է գազային հարցեր, առաջնահերթ կարևորության հարց է»,- հայտարարել է Ազարովը:










































