Ամուսնալուծություններից շատերի պատճառը ճգնաժամը և տարբեր աշխարհայացքները չեն: Հաճախ հարաբերությունները դադարում են սեռական անհամապատասխանության պատճառով: Սեքսուալ համատեղելիությունը և սեռական խառնվածքը կապված են միմյանց հետ:
Առանձնացնում են ուժեղ, միջին և թույլ սեռական խառնվածքները: Հարկ է նշել, որ խառնվածքը տարիքի հետ չի փոխվում: Սեքսուալ համատեղելիության վրա ազդում է աստղաբանությունը: Կարծիք կա, որ հարաբերություններն ամուր չեն լինի, եթե մարդկանցից մեկի մոլորակը մյուսի մոլորակի հանդեպ անհաջող դիրքում լինի: Սակայն հարկավոր է լսել միայն պրոֆեսիոնալ աստղագուշակների կանխատեսումները:
Հոգեբանական տիպերը նույնպես ազդում են սեռական հարաբերությունների վրա: Այսպես, որդի-տղամարդուն մայր-կին է հարկավոր, զոհ-կնոջը՝ բռնակալ-տղամարդ: Շատերը կարծում են, որ սեռական հարաբերությունները կարելի է որոշել նաև արյան խմբով: Օրինակ՝ արյան առաջին խմբին պատկանող կանայք սեքսում ակտիվ են, սակայն իրենց սերը միայն մեկ տղամարդու են տալիս:
Իդեալական բանաձև առայժմ չկա: Այդ պատճառով էլ հարաբերությունները խզելուց առաջ հարկավոր է խնդրի լուծման այլ ուղիներ գտնել:










































