Սիրիայի ընդդիմությունը առանց ռազմական թևի ներկայացուցիչների չի կարող մասնակցել խաղաղ կարգավորման Ժնևի համաժողովին, հայտարարել է Սիրիայի հեղափոխականների և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի մամլո քարտուղար Հալիդ Սալիհը կոալիցիայի՝ Ստամբուլում տեղի ունեցած երկօրյա նիստերի արդյունքում, գրում է Ria Novosti-ն:
«Մեր միջև երկխոսություն կա, մենք միասին կաշխատենք այդ բրիգադների (Սիրիական ազատ բանակի՝ ՍԱԲ) հետ: Մենք նույն կողմում ենք, նույն թշնամու դեմ ենք պայքարում: Եթե մենք Ժնև մեկնենք, ապա նրանք պատվիրակության մաս կկազմեն»,-հայտարարել է Սալիհը:









































