Wednesday, 17 06 2026
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար

Մինսկի խումբը գալիս է՝ ճշտելու գլխավոր հարցերը. ի՞նչ կպատասխանեն Սարգսյանն ու Ալիևը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես և տեղեկացրել էին բանակցային վերջին հանդիպումից հետո, փետրվարի 7-ին այցելելու են մեր տարածաշրջան՝ հանդիպելու Ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ:

Դիտորդական առաքելության ընդլայնում

Այցի մասին ավելի ուշ նաև առանձին խոսել էր ռուսաստանցի համանախագահը՝ ասելով, որ եռանախագահները մտադիր են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումների ընթացքում ճշտել նրանց դիրքորոշումները հակամարտության կարգավորման առավել խնդրահարույց հարցերի վերաբերյալ: Նույնը վերջին ճեպազրույցի ընթացքում ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ խոսելով այն մասին, որ Ռուսաստանը մյուս երկու համանախագահ պետությունների հետ ակտիվ ջանքեր է գործադրում լարվածությունը արցախա-ադրբեջանական շփման գծում նվազեցնելու ուղղությամբ, և այդ քայլերից մեկը հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնումն է: Զախարովան, իհարկե, չի կորցրել հարմար առիթը՝ ընդգծելու Ռուսաստանի կարևոր դերն այս գործընթացում: Շրջանցելով 2016 թ. մայիսին Վիեննայում կայացած գագաթնաժողովի արդյունքները՝ նա ասել է, որ հենց այս հարցին՝ դիտորդների թվի ավելացմանն է նվիրված եղել 2016 թ. հունիսին Սանկտ Պետերբուրգում Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

Ղարաբաղի կարգավիճակի և տարածքների հարցերը

Բոլոր դեպքերում Կրակովի հանդիպման ընթացքում ձեռքբերված համաձայնությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման մասին, կարծես թե, բանակցությունների միակ լուրջ արդյունքն է համանախագահների այցի նախօրեին: Ի դեպ, համանախագահ Պոպովը տեղեկացրել է, որ դիտորդների թիվը շփման գծում ավելանալու է յոթով: Նա ասել է, թե Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները սկզբունքորեն համաձայնել են միջնորդների պատրաստած փաստաթղթի հետ, որը կանոնակարգում է լրացուցիչ յոթ դիտորդների գործունեությունը, և հիմա մնացել են մի քանի տեխնիկական դետալներ, որոնք մինչև ընդլայնման մեխանիզմի գործարկումը հարկավոր է համաձայնեցնել: Բայց առավել հետաքրքիր է հարցը, ի՞նչ են կոնկրետ խոսելու համանախագահները հակամարտության կողմերի հետ ավելի գլոբալ խնդիրների շուրջ՝ ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և տարածքների խնդիրները:

Կարգավիճակի ու տարածքների մասին խոսելն առայժմ անիմաստ է

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում թեմային առնչվող հարցերին պատասխանել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:

– Պարոն Սկակով, Ձեր կարծիքով՝ ի՞նչ են ճշտելու, ի՞նչ են կոնկրետ քննարկելու համանախագահները հակամարտող կողմերի հետ:

– Կարծում եմ, որ այսօր Լեռնային Ղարաբաղին վերաբերող բոլոր հարցերն էլ խնդրահարույց են, ուստի գուշակելու կարիք էլ չկա: Իմ կարծիքով՝ Ղարաբաղին հարակից շրջանների և Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսելն անիմաստ է, քանի դեռ այսպիսի իրավիճակ է հակամարտող զորքերի շփման գծում: Քանի դեռ չեն լուծվել շփման գծում բավարար թվով դիտորդներ տեղակայելու և միջադեպերի հետաքննության մեխանիզմներ տեղադրելու հարցերը (իսկ դրան, ինչպես հայտնի է, դեմ է Ադրբեջանը), որևէ այլ բանի մասին խոսելն անիմաստ է: Անհրաժեշտ է վերահսկողության մեխանիզմներ տեղադրել շփման գծում: Ինչպես հայտնի է՝ համապատասխան փաստաթուղթն ուղարկվել է Ադրբեջանին Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից, և առայժմ որևէ պատասխան չի ստացվել: Կարծում եմ, որ քննարկվելու է հենց այս՝ վերահսկողության մեխանիզմներ տեղադրելու հարցը:

– Ի դեպ, հիմա խոսում են մասնավորապես դիտորդների թվի ավելացման մասին:

– Այո, դա նորություն չէ: Այդ հարցը քննարկվել է և՛ Վիեննայում, և՛ Սանկտ Պետերբուրգում, բայց առայժմ խոստումներից բացի, գործնական որևէ քայլ չի արվել: Ադրբեջանը բացահայտորեն չի հրաժարվում դրանից, բայց ամեն կերպ խոչընդոտում է:

– Այո, բայց ուշագրավ է, որ համանախագահները, համանախագահող պետությունների ներկայացուցիչները խոսում են շփման գծում լարվածության նվազեցման, տեխնիկական պայմանավորվածությունների մասին և միաժամանակ այսպիսի կարևոր հարց են բարձրացնում, թե Մինսկի խումբն ուզում է ճշտել կողմերի դիրքորոշումները երկու գլխավոր խնդիրների վերաբերյալ: Ինչո՞վ է սա պայմանավորված:

– Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանն իր պայմաններն է առաջ քաշում: Բաքուն դիտորդների տեղակայումը համարում է ներկայիս ստատուս-քվոյի պահպանում, ինչը նրան առանձնապես ձեռնտու չէ, այդ պատճառով ասում է, թե լավ, մենք կհամաձայնենք դիտորդների թվի ավելացմանը, բայց մեզ պետք են հավաստիացումներ, որ ինչ-որ տեղաշարժ կլինի հակամարտության կարգավորման, փոխզիջումների ուղղությամբ: Եվ քանի որ փոխզիջումների մասին պատկերացումները շատ տարբեր են, նման հեռանկար առայժմ չի նկատվում: Հայկական կողմի դիրքորոշումը ճշգրտվել է բազմիցս, բայց պետք չէ մոռանալ, որ հայկական կողմում Երևանից բացի, կա նաև Ստեփանակերտը, և լավ կլիներ նաև Ստեփանակերտի կարծիքն իմանալ այս թեմայի մասին: Ակնհայտ է, որ Երևանի ցանկացած որոշում, համաձայնություն կարող է արգելափակվել Ստեփանակերտի կողմից:

– Իսկ ի՞նչ է, Հայաստանը չի՞ ուզում ճշտել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

– Ես խոսում եմ Ղարաբաղի շրջակա տարածքների կարգավիճակի, ոչ թե Ղարաբաղի կարգավիճակի մասին: Շատ լավ, Ղարաբաղի կարգավիճակը որոշվում է, իսկ ի՞նչ անել շրջանների հետ, որտեղո՞վ են անցնելու ապագա Լեռնային Ղարաբաղի սահմանները, և ի՞նչ անել ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքների ու ներկայիս շփման գծի հետ: Էլ չեմ խոսում Լաչինի և Քելբաջարի հարցերի մասին: Եվ այսպես շարունակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում