Գերի վերցված Սիրիայի ազգային խորհրդարանի պատգամավորին արաբական պետության տարածքում կռվող իսլամիստական ծայրահեղական խմբավորումներից մեկը կիրակի օրը մահապատժի է ենթարկել, փոխանցում է Agence France-Presse-ը:
Խորհրդարանական շրջանակներում գործակալության աղբյուրը, անանուն մնալու պայմանով, հաստատել է այդ տեղեկատվությունը: Նրա խոսքով՝ սպանված Մաջհեմ ալ-Սահուն Դայր-էզ-Զաուր նահանգից էր ընտրված, փոխանցում է РИА Новости-ն:
Սպանությունը կատարողները դեռ հայտնի չեն: Մահապատժի պատասխանատվությունը ոչ մի ահաբեկչական խմբավորում դեռ չի ստանձնել:










































