2017 թվականի ընթացքում Թուրքիա է այցելել 4,72 միլիոն ռուսաստանցի, այն դեպքում երբ 2016–ին այդ թիվը 866 է եղել։ Թուրքիա ակտիվորեն այցելում են նաև Գերմանիայի և Իրանի քաղաքացիները։
![]()
Անկարայի կառավարության տվյալների համաձայն՝ 2017 թվականին Թուրքիա է այցելել 32,4 միլիոն մարդ, ինչը երկրին 26 միլիարդ դոլար է բերել։ Սա գերազանցում է անցած տարվա տուրիզմից ստացված եկամուտը հինգ անգամով։ Նրանցից 4,72 միլիոնը ռուսաստանցիներ են. այս թիվը նույնպես հինգ անգամով գերազանցում է 2016 թվականի ցուցանիշը։

2018 թվականին Թուրքիան ռեկորդային թվեր է սպասում զբոսաշրջության ոլորտում։










































