Մոլդովայում հունվարի 31-ին տեղի է ունեցել ՀՀ դեսպան Ջիվան Մովսիսյանի հանդիպումը Մոլդովայի Հանրապետության Նախագահ Իգոր Դոդոնի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր բնագավառներում հայ-մոլդովական համագործակցության զարգացմանն առնչվող, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Դեսպան Մովսիսյանը Մոլդովայի նախագահին ներկայացրել է հոկտեմբերի 11-12-ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը և գագաթաժողովի շրջանակներում նախատեսված միջոցառումները՝ հույս հայտնելով, որ Մոլդովան գագաթաժողովին ներկայացված կլինի ամենաբարձր մակարդակով:








































