Արարատ քաղաքի 18.1 ընտրատեղամսում ընտրությունները մինչ այս պահը խաղաղ են ընթացել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագաը: Մեր այն հարցին, թե արտասովոր որևէ միջադեպ չի նկատել արդյոք, նա պատասխանեց, որ իրենց տեղամսում խախտումներ չեն եղել:
Հարցին թե տեղեկություն ունի ընտրախախտումների վերաբերյալ այլ տեղամասերից, վերջինս պատասխանեց, որ ոչ և ևս մեկ անգամ ընդգծելով, որ իր տեղեմասումա մեն բան հանդարտ է անցել:
Նշենք, որ Արարատում քաղաքապետի պաշտոնի համար մրցում են ԲՀԿ-ից Սամվել Բարսեղյանը, որն աշխատում է «Արարատցեմենտ» գործարանում՝ որպես արտադրության պետ, և ՀՀԿ-ից՝ Հայկ Հայկյանը:






































