Լոնդոնի Մանկական առողջության ինստիտուտի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ արհեստական բեղմնավորման միջոցով ծնված երեխաները քաղցկեղով հվանդանալու վտանգին գրեթե ենթակա չեն: Այս մասին գրում է The Guardian-ը:
Հարյուր հազար նման երեխաների բժշկական քարտերը ուսումնասիրելուց հետո պարզ է դարձել, որ նրանք գրեթե ենթարկված չեն սպիտակարյունությամբ, ռետինոբլաստոմայով, կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքով և օնկոլոգիական այլ հիվանդություններով տառապելու վտանգին:










































