ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 1-ին, ժամը 11:30-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում «Mercedes ML» ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes ML» մակնիշի 33 DO 133 պետհամարանիշի ավտոմեքենան:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փետրվարի 1-ին, ժամը 10:08-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի միջնամասում «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-53» մակնիշի 34 ZZ 609 պետհամարանիշի ավտոմեքենան:









































