Սան Ֆրանցիսկոյում կչեղարկեն կամ կվերանայեն 1975 թվականից կայացված դատավճիռները, որոնք կապ ունեն մարիխուանային հետ։ Ընդհանուր առմամբ կհամաներվի 3000 մարդ, ևս մոտ 5000 քրեական գործեր կուղարկվեն վերանայման։
Ձերբակալությունների մասին բոլոր տվյալները կջնջվեն ոստիկանական բազաներից, գրում է The Washington Post-ը։

«Մենք ցանկանում ենք վերացնել սխալները՝ կապված թմրանյութերի դեմ ձախողված պատերազմի հետ, որն իրականացվել է երկրում երկար տարիներ, և սկսել փոխհատուցել վնասի մի մասը, որը հասցվել է ոչ միայն ողջ երկրին, այլև էթնիկ համայնքներին»,-հայտարարել է Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատախազ Ջորջ Գասկոնը։
Նշենք, որ 2018 թվականի հունվարի 1-ից Կալիֆորնիա նահանգում օրինականցվել է մարիխուանայի օգտագործումը ռեկրեացիոն նպատակներով։ 21-ից բարձր տարիքի բնակիչները կարող են տանը պահել մինչև 21 գրամ խոտ, ինչպես նաև զբաղվել փոքր ծավալներով դրա աճեցմամբ։









































