Հայաստանում ձկնորսությունը մեծ թափ է հավաքել: Այս տարվա հունվար-սեպտեմբերին ձկնորսության ծավալը հասել է 13 մլրդ 414 մլն 700 հազար դրամի: Անցած տարվա նույն ժամանակի համեմատ ձկնորսության ծավալն ավելացել է միագամից 31.8 տոկոսով:
Սակայն չնայած այս ավելացմանը, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների ձկնամթերքը նույն ժամանակում թանկացել է մոտ 2 տոկոսով: Ձնկատեսակներից այդ ընթացքում էժանացել է միայն իշխանը, այն էլ աննշան` ընդամենը 0.7 տոկոսով:
Վերլուծաբանները սա հիմնականում բացատրում են նրանով, որ ձկնորսության աճին զուգահեռ ավելանում է նաև ձկնատեսակների արտահանման ծավալը:









































