Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վստահ է, որ իր թիմի` Մյունխենի «Բավարիա»-ի դեմ հանդիպմանը կհետևի ամբողջ աշխարհը:
«Մենք կքննարկենք վերջին պարտության պատճառները: Կենտրոնացած չէինք, մեր խաղի վրա հետք թողեց նաև հոգնածությունը: Այժմ զիջում ենք «Բավարիա»-ին 4 միավորով և շատ ենք ուզում հաղթանակ տանել մյունխենյան ակումբի դեմ առաջիկա հանդիպմանը: Այդ խաղին կհետևի ամբողջ աշխարհը»,- նշել է Հենրիխը:
Հիշեցնենք, երեկ Դորտմունդի «Բորուսիա»-ն արտագնա խաղում 1:2 հաշվով զիջեց «Վոլֆսբուրգ»-ին, իսկ «Բավարիա»-ն սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության հասավ «Աուգսբուրգ»-ի նկատմամբ:









































