ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում անմիջապես վայրէջքից հետո օդապարիկ է պայթել: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Հարավային Կալիֆոռնիայի Թեմեքյուլա քաղաքից ոչ հեռու: Թռչող սարքում եղել է 5 մարդ, որոնցից 4-ը տարբեր աստիճանի այրվածքներ ու վնասվածքներ են ստացել: Նրանք հոսպիտալացվել են:
Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ: ԱՄՆ տրանսպորտի անվտանգության հարցերով խորհուրդը զբաղվում է միջադեպի հետաքննությամբ:








































