ՄԱՀՀԻ կենտրոնում տեղի է ունենում քննարկում «Ռուսաստանի դեմ ԱՄՆ/ԵՄ պատժամիջոցները և դրանց հայկական շավիղները» թեմայով՝ նվիրված միջազգային հարաբերություններում թիվ 1 իրադարձությանը, այն է՝ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին և Հայաստանի վրա դրանց հետևանքներին:
Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը, ներկայացնելով Թուրքիայի դիրքորոշումը պատժամիջոցների հանդեպ, ասաց. «Թուրքիան մշտապես հայտարարում է, որ ինքը դեմ է միակողմանի պատժամիջոցներին, նրա համար ընդունելի տարբերակը միայն ՄԱԿ-ի կողմից սահմանված պատժամիջոցներն են»:
Թուրքագետի խոսքով՝ Թուրքիան սրանով հետապնդում է երկու նպատակ. առաջին՝չփչացնել իր հարաբերությունները տվյալ երկրների հետ, և երկրորդ՝ ցուցադրել իր անկախությունն ու ինքնուրույնությունը. «Թուրքիան պարզապես հասկանում է, որ ներկայիս տեմպերը շարունակելու դեպքում իր նկատմամբ ևս կարող են պատժամիջոցներ սահմանվել, և փորձում է իրեն ապահովագրել նման զարգացումներից»:
Թուրքագետը, այնուամենայնիվ, չի բացառում, որ նման «սև ցուցակ» կարող է կազմվել նաև Թուրքիայի համար:
Մանրամասները՝ տեսանյութում:











































