Դորտմունդի «Բորուսիա»-ի կենտրոնական պաշտպան Նևեն Սուբոտիչը, հավանաբար, այլևս չի կարող օգնել իր թիմին ընթացիկ մրցաշրջանում:
Գերմանիայի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում կայացած «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղում Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստը ծնկի լուրջ վնասվածք է ստացել:
«Ցավոք, վնասվածքիս հետ կապված լավ լուրեր չունեմ: Ծնկի լուրջ վնասվածք եմ ստացել, որը երկարատև բուժում և ապաքինում է պահանջում: Սակայն ուզում եմ վստահեցնել, որ խաղադաշտ կվերադառնամ ավելի հզոր»,- 24-ամյա ֆուտբոլիստը գրել է Twitter-ի իր էջում:






































