Monday, 15 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

«Վարդան Պետրոսյանի կալանքի որոշման մասին, բայց ոչ միայն և ոչ այնքան»

Փաստաբան Վահե Գրիգորյան Facebook-ի իր էջում գրել է.

 «Նրանց, ում «խորհրդակցական սենյակ» բառակապակցությունը ոչինչ չի ասում պարզաբանեմ հասարակ լեզվով: Ուրեմն սա դատավոր(ներ)ի կողմից գործով կայացվելիք որոշման/ակտի վերաբերյալ խորհրդակցության կամ քննարկման (եթե դատական կազմը կոլեգիալ է՝ կազմված է մի քանի հոգուց) կամ ուսումնասիրության և մտորման (եթե ակտը կայացվում է դատավորի կողմից՝ միանձնյա) համար նախատեսված առանձնացման ռեժիմն է: Այն բառացիորեն կարող է լինել նաև սենյակի տեսքով (մասնավորապես՝ դատավորի աշխատասենյակի կամ այդ նպատակի համար առանձնացված սենյակի ձևով): Բայց սա չէ կարևորը: Իսկ կարևորը հետևյալն է. Խորհրդակցական սենյակի գաղտնիությունը պաշտպանվում է օրենքով և խստագույնս պատժվում է դրա խախտումը: Խորհրդակցական սենյակի գաղտնիության վերաբերյալ օրենքի նման կատեգորիկ նորմի խախտումը կարող է հանգեցնել նաև կայացված ակտի բեկանման/վերացման/փոփոխման: Ավելին` դատավճիռների դեպքում, դրանք ամեն դեպքում ենթակա են բեկանման, եթե խախտվել էր խորհրդակցական սենյակի գաղտնիությունը: Մյուս կողմից՝ խորհրդակցական սենյակի գաղտնիության խախտումը դատավորի կողմից կարող է հանգեցնել ուղղակի և ծանր հետևանքների նաև հենց նրա համար:

 Հուսով եմ մոտավորապես կարողացա այս մի քանի նախադասությամբ փոխանցել թե ինչ ասված է խորհրդակցական սենյակ: Չեմ ցանկանում այլևս կենտրոնանալ այս իրավական ինստիտուտի բացառիկ կարևորության և դրանով նախատեսված երաշխիքների վրա:

 Ուրեմն, այսօր մինչև քաղաքացի Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքը, որպես խափանման միջոց ընտրելու թույլտվության վերաբերյալ քննիչի միջնորդությունը խորհրդակցական սենյակում կքննվեր ոմն դատավորի կողմից (չգիտեմ անունը, կարևոր չէ, ով գիտի ավելացրեք), մի քանի լրատվամիջոց հրապարակել է տեղեկատվություն հետևյալ բովանդակությամբ. Վարդան Պետրոսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է (գուցե ոչ բառացի փոխանցեցի, բայց նույն բովանդակությամբ):

 Լրատվամիջոցների ցանկը սպառիչ է և դրանց կարող էք ծանոթանալ ստորև նշված ՖԲ-յան իմ ընկեր Հասմիկ Համբարձումյանի էջում (մասնագիտական զգուշությանը հագուրդ տալով, ինքս նույնպես դրանք պահել եմ իմ կրիչի վրա): Դրանք են.

 www.haynews.am

 www.1in.am

 www.lurer.com

 www.slaq.am

 www.operativ.am

 www.araratnews.am

 www.a1plus.am

 Հարց. Ինչպե՞ս կարող էին լրատվամիջոցները տեղյակ լինել խորհրդակցական սենյակում այն որոշման բովանդակությունից, որը դեռ կայացման փուլում էր խորհրդակցական սենյակում: 

 Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ այս հարցի պատասխանը կարող է լինել հետևյալ ցանկում եղած տարբերակներից՝ ՄԻԱՅՆ.

 1. Նախագահող դատավորը խախտել է խորհրդակցական սենյակի գաղտնիքը և այս տեղեկատվությունը տրամադրել ԶԼՄ-ներին կամ որևէ երրորդ անձի մինչև որոշման հրապարակումը, որից հետո էլ ԶԼՄ-ները հրապարակել են այն.

 2. ԶԼՄ-ները կամ դրանցից որևէ մեկը կամ որևէ 3-րդ անձ խախտել է/են խորհրդակցական սենյակի գաղտնիությունը և ձեռք բերել այդ տեղեկատվությունը մինչև դրա պաշտոնական հրապարակումը.

 3. Դատարանի որոշման բովանդակությունը ԶԼՄ-ներին և դատարանին հասել է նույն աղբյուրից, այսինքն՝ դատարանը չի եղել այդ որոշման կայացնողը, այլ դրան թելադրել են այլ վայրից: Այն նույն վայրից, որտեղից այն հասել է լրագրողներին: Իսկ ԶԼՄ-ներն էլ չեն խախտել խորհրդատվական սենյակի գաղտնիությունը: Ուղղակի ԶԼՄ-ներին և դատարանին որոշման մասին տեղեկացնող աղբյուրը հրապարակող ԶԼՄ-ներին՝ անփութության պատճառով (դե Բաղրամյանի վրա հիմա ըտենց ստից բաների հետևից ընկնող չկա, բոլորն են խառը, գիտեք երևի) բավարար հրահանգավորում չի իրականացրել տեղեկատվության հրապարակման պահի և պայմանների վերաբերյալ, որպեսզի նրանք հանկարծ ագահությանը հագուրդ տալով չհրապարակեին տեղեկատվությունը մինչև որոշման պաշտոնական հրապարակումը նախագահող դատավորի կողմից.

 4. Վերը նշված ցանկում նշված ԶԼՄ-ները չեն խախտել վերը դատարանի խորհրդակցական սենյակի գաղտնիությունը, այլ դրսևորել են ծայրահեղ անպատասխանատու վերաբերմունք՝ փորձելով գուշակել դատարանի որոշումը այնպիսի հանրային կարևորություն ներկայացնող գործում, ինչպիսին սա է (սույն գործի հանրային կարևորությունը ծանր հետևանքների առկայությունն է, տուժող կողմի և նրա վարքի վրա անպատասխանատու լրատվության անկանխատեսելի, չի բացառվում նաև անդառնալի հետևանքները, որոնք կարող են ծանր լինել հենց մեղադրվողի վարքի և անձի համար՝ նույնպես):

 Այսպիսով, իմ լրագրող և ոչ միայն լրագրող ընկերներ, հետաքննություն կանցկացնե՞ք, պարզելու համար թե այս 4 հավանական պատասխաններից, որ մեկն է իրականը այս դեպքի համար: 

 Խնդում եմ նաև հաշվի առնել, որ

 ա) ամեն դեպքում, սույն պատասխաններից 1-ին և 3-րդ տարբերակների իրական լինելու դեպքում նախագահող դատավորը պետք է պատասխանատվության ենթարկվի՝ առնվազն լիազորությունների դադարեցմամբ:

 բ) 2-րդ տարբերակի դեպքում խոհրդակցական սենյակի գաղտնիությունը խախտած անձի անունը և այդ խախտման եղանակը պետք է հանրությանը հրապարակվի:

 գ) 3-րդ տարբերակի դեպքում դատավորի հետ մեկտեղ պետք է պատասխանատվություն (այս անգամ արդեն՝ քրեական) կրի նաև այն անձը, որը արդարադատության իրականացմանը խոչընդոտել է: 

 Ամեն դեպքում, վերը նշված տարբերակներից 1-ինից մինչև 3-րդի դեպքում Վարդան Պետրոսյանին կալանքի տակ վերցնելու մասին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 09/11/2013թ.-ի որոշումը կայացվել է քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ և էական խախտմամբ, հետևաբար և ենթակա է վերացման հենց միայն խորհրդակցական սենյակի գաղտնիության խախտման՝ որպես քրեական դատավարության օրենքի էական խախտման հիմքով (հըն, Նիկոլայ Բաղդասարյան): 

 Փաստորեն, մեկ բարեխիղճ լրագրողը այս ողջ գործի (չի բացառվում, որ նաև՝ քրեական) կեսից ավելին մեկ ՖԲ-յան հրապարակմամբ արդեն քննել, ապացույցները հավաքել և տեղեկատվական բազան ապահովել է: Հարգանքներս՝ Հասմիկ Համբարձումյանին:

 Դեռ մարդ կա որ այն կարծիքին չի, որ մնացել է ընդամենը մի քանի ժամվա պարզագույն տեխնիկական աշխատանք՝ այս պատմության մեղավոր(ներ)ին ջրի երես հանելու համար՝ այդ ամենին դատավարական հստակ և պատշաճ ձևակերպումներ տալով և պատասխանատվության ենթարկելով:  

 Լրագրողական անգրագիտությունը՝ տերմինների ընտրության հարցում փաստարկ չբերել, կամ էլ բերելուց՝ խնդրում եմ՝ անվանապես: Թե չէ մի տեսակ չի ստացվում 7 լրատվամիջոց այս աստիճան միանշանակությամբ անգրագիտության բերումով նման բան անեն:

 Հ.Գ. մասնագիտական բնազդիս հուշելով հիմնավոր կասկածներ ունեմ, որ էն 3-րդ տարբերակի հետ կապված բավական բարձր հավանականություն կա, եթե հանկարծ այդ հրապարակումն արած ԶԼՄ-ն և անձամբ լրագրողը հրապարակայնորեն իր թույլ տված կոպիտ սխալի մասին ներողություն չխնդրի» :

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում