ՌԴ Նիժեգորոդի մարզի գաղութներից մեկն է տեղափոխվել մաֆիոզ Սերգեյ Ասատրյանը (Սերյոգա Բենթլի)։ Մինչ նա 9 տարվա իր պատիժը կկրի, նրա՝ «օրենքով գողի» կարգավիճակը հարցականի տակ է։ Սերգեյի «քրեական գեներալ» հայր Էդուարդ Ասատրյանը (Էդիկ Օսետրինա) փորձում է կարգավորել որդու խնդիրները, սակայն դեռևս առանց առանձնահատուկ հաջողության։
Rosbalt-ը, հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին, հայտնում է, որ բանտի մյուս կալանավորները Սերգեյ Ասատրյանին չեն ընկալում որպես «օրենքով գող»։
2017 թվականին «Բուտիրկա» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել մաֆիոզ Ահմեդ Եվլոևը (Ահեդ Սուտուլի)։ Նրա գողական տիտղոսը վաղուց արդեն մի շարք «քրեական գեներալներ» կասկածի տակ էին դրել, ներառյալ Զախարի Քալաշովը (Շաքրո Մոլոդոյ)։ Այդ ժամանակ «Բուտիրկայում» գտնված Սերգեյ Ասատրյանն աջակցել է նրան՝ լուր տարածելով, որ Ահմեդին պետք է «օրենքով գող» համարել։ Արդյունքում Ասատրյանը հայտնվել է քրեական պարզաբանումների մեջ։

Այնուհետև Ասատրյան-կրտսերին տեղափոխել են Նիժնի Նովգորոդի քրեակատարողական հիմնարկ, որտեղ լուր է տարածվել, որ նրան չպետք է «օրենքով գող» համարել։ Այդ ժամանակահատվածում բանտից դուրս է եկել Սերգեյի հայրը՝ Էդուարդ Ասատրյանը, ով ողջ ուժերը կենտրոնացրել է որդուն օգնելու վրա։ Նա նույնիսկ սկսել է համագործակցել իր վաղեմի հակառակորդ Դմիտրի Չանտուրիայի (Միրոնի) հետ։ Սակայն այդ համագործակցությունն արձագանք չի գտել Վասիլի Քրիստոֆորովի (Վոսկրեսի) մոտ։ Ասատրյան-ավագը չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել, նա վերջերս վերադարձել է Մոսկվա և միջնորդների միջոցով բանակցում է Վոսկրեսի հետ։










































