ԱՄՆ–ում թմրանյութերի տարածման համար տաս տարվա ազատազրկման է դատապարտվել Հիսուս Կարիլյո–Պինեդան։ Նրա միջնորդը՝ Դենիել Վասկեսը ազատազրկվել է վեց տարով։ Տղամարդկանց մոտից առգրավել են 45 կիլոգրամ ֆենտանիլ, որը նրանք խառնել են հերոինի և կոկաինի հետ և վաճառել որպես ցավազրկող հաբեր։
Ինչպես հաղորդվում է, նման կոկտեյլի նույնիսկ շատ փոքր չափաքանակը կարող է մահացու լինել, այդ պատճառով, ընդունելով «դեղերը», թմրամոլները, փաստորեն ռուսական ռուլետկա են խաղացել։
Նյու Ջերսիի գլխավոր դատախազ Գուրբիր Գրյուվալը հաղորդել է, որ այս ձերբակալությունը հազարավոր կյանքեր է փրկել, ավելացնելով, որ ֆենտանիլի այս քանակությունը կբավականացներ սպանելու ամբողջ Նյու Ջերսիի բնակչությանը, իսկ դա 18 միլիոն մարդ է։










































