Իրանի և «վեցյակի» միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 20-ին Ժնևում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնին:
«Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը և ես Իրանի բանակցային խմբին և «վեցյակի» քաղաքական ղեկավարներին նոյեմբերի 20-ին կրկին կհավաքենք այստեղ»,-ասել է Քեթրին Էշթոնը:
«Այսօր երեկոյան մենք երկարատև հանդիպում ենք ունեցել «վեցյակի» նախարարների հետ եռօրյա բանակցություններից հետո: Կոնկրետ առաջընթաց է նկատվել, սակայն որոշ տարաձայնություններ դեռևս կան»,- հավելել է նա:










































