Արտասահմանյան մամուլի ներկայացուցիչները վստահ են, որ Ռոբերտ Փաթինսոնը սիրավեպ է սկսել մոդել Դիլան Փենի` Շոն Փենի և Ռոբին Ռայթի դստեր հետ:
Զույգին նկատել են Լոս Անջելեսի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած երեկույթի ժամանակ: «Ռոբերտը և Դիլանը ամբողջ երեկոյի ընթացում զրուցում և սիրաբանում էին: Նրանք շատ զգույշ էին և ամեն ինչ անում էին, որ ոչ ոք չմտածի, թե միասին են եկել երեկույթին»,- People ամսագրին ասել է ականատեսներից մեկը:
Ռոբերտ Փաթինսոնը միջոցառմանը եկել է մտերիմ ընկերոջ` Նիք Ջարեքի հետ, իսկ Դիլանն` իր ընկերների:






































