Նոր ֆոտոշարքում երգչուհին ներկայացել է մորթե բոայով և ատրճանակով: Իր նոր ոճը Կոռնելիա Մանգոն ճակատագրական է անվանել:
«Ճակատագրական կին: Դա միայն բեմի վրա: Իսկ կյանքում ուղղակի կատակասեր կին»,- գրել է Մանգոն լուսանկարի տակ: Հարկ է նշել, որ կարմիր շրթներկն ու 20-ականների սանրվածքը երգչուհուն շատ են սազում: Հնարավոր է՝ նա պետք է մտածի ոճի փոփոխության մասին և վերջապես իրեն ամենահարմար կերպարը ընտրի: Համենայնդեպս, այսպես Կոռնելիան ավելի ներկայացուցչական տեսք ունի, քան ներքնազգեստի ցուցադրություններին:







































