Թուրքիան հայտարարել է Աֆրինում իրականացվող օպերացիայի ընթացքում ավելի քան 700 զինյալների ոչնչացման մասին։ Այս մասին հաղորդում է «Anadolu» գործակալությունը։

«Վնասազերծված ահաբեկիչների թիվը՝ «Ձիթենու ճյուղ» օպերացիայի հենց սկզբից, հասել է 712-ի։ «Ձիթենու ճյուղ» օպերացիայի շրջանակներում Թուրքիայի զինված ուժերը ոչնչացրել են PKK/KCK/PYD-YPG և ԻՊ ահաբեկիչների 22 օբյեկտ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Թուրքիան սկսել է ռազմական օպերացիան սիրիական Աֆրինում 2018 թվականի հունվարի 20-ին։








































