Համաձայն Շվեդիայի եղևնիներ արտադրողների ասոցիացիայի տվյալների` յուրաքանչյուր տարի երկրում գողանում են մոտ 600 հազար եղևնի: Այս մասին հաղորդում է The Local-ը:
Տոնածառի գներն այնտեղ այնքան էլ բարձր չեն: Ամենաթանկ ծառն արժե 120 դոլար, ամենաէժանը` 15 դոլար: Սակայն շատ շվեդներ նախընտրում են գողանալ այն:
Ասոցիացիայի տվյալներով` երկրում յուրաքանչյուր 5-րդ եղևնի գողացված է:
Գողացված եղևնիների մեծ մասը, որպես կանոն, Կենտրոնական Շվեդիայի Դալարանա և Յամթլանդ շրջանների անտառներից է, ինչպես նաև երկրի արևմուտքում գտնվող Վերմլանդի շրջանի անտառներից:








































