Քեմբրիջի դուքսն ու դքսուհին, հայտնվելով Լոնդոնի մետրոյի High Street Kensington կայարանում, զարմացրել են լոնդոնյան մետրոյի հարյուրավոր ուղևորներին: Ուիլյամն ու Քեյթն այնտեղ էին ժամանել Հիշողության օրվա առթիվ կազմակերպված ակցիային մասնակցելու համար: Արարողության կազմակերպիչը Բրիտանական թագավորական լեգեոնն է:
Այդ օրը Ազգերի բրիտանական համագործակցության անդամները հիշում են Առաջին համաշխարհային պատերազմում զոհվածներին: Տոնի խորհրդանիշը կարմիր կակաչներն են, և զարմանալի չէ, որ Քեյթը հասարակությանը ներկայացել է LK Bennett-ի կարմիր վերարկուով:
Ուիլյամն ու Քեյթը շփվել են լեգեոնի աշխատակիցների, կամավորների, զինվորականների և սովորական ուղևորների հետ: Դրանից բացի, ամուսինները մասնակցել են կակաչների հուշանվերների վաճառքին:
Հարկ է նշել, որ դքսուհին հավատարիմ մնալով ինքն իրեն՝ նույն հագուստը կրել է երկրորդ անգամ: Այդ կարմիր վերարկուն Քեյթը հագել էր 2011 թ. Դանիայում ՅՈւՆԻՍԵՖ-ի կենտրոն այցելելիս:


![]()
![]()
![]()
![]()











































