Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կիրակնօրյա առևտուրն արգելող օրենք է ստորագրել։Սահմանափակումները կմտցվեն աստիճանաբար՝ 2018 թվականի մարտի 1-ից։ Մինչև 2018 թվականի վերջը կթույլատրվի առևտուր անել ամսվա առաջին և վերջին կիրակի օրերին, իսկ 2019 թվականից՝ ամսական մեկ կիրակի։ 2020 թվականից կիրակնօրյա առևտուրն ամբողջովին կարգելվի, բացի տարեկան յոթ ազատ օրերից։

Սահմանափակումները չեն վերաբերում հացի, նպարեղենի խանութներին, լցակայաններին, ծաղկի խանութներին, սուվենիրների կրպակներին, փոստային հաստատություններին, օդանավակայաններին և կայարաններին։

Օրինախախտներին 1-100 հազար զլոտի տուգանք է սպառնում (240-24 հազար եվրո)։ Խախտումը կրկնելու դեպքում՝ օրինախախտին ազատազրկում է սպառնալու։




































