Այն պահից, երբ Մեգան Մարքլը տեղափոխվեց Քենսինգտոնյան պալատ, նրա կյանքում լուրջ փոփոխություններ սկսվեցին, որոնց թվում են նաև թագավորական էտիկետի դասերն ու նոր իմիջը։ Դերասանուհին ստիպված էր վերանայել իր զգեստապահարանը, ամենօրյա սանրվածքը, շպարն ու իհարկե մանիկյուրը՝ ոչ մի վառ գույն։

Որպես օրենք, կոսմետիկայի վրա Մարքլն այնքան շատ չի ծախսում, ինչպես մյուս աստղերը. նրա սիրելի Oribe չոր շամպունն արժե 46 դոլար, Yves Saint Laurent-ից կոնսիլերը՝ 42 դոլար, մանիկյուրը նա անում է լոնդոնյան էլիտար Nails and Brows in Mayfair սրահում, որտեղ գները տատանվում են 30-80 դոլարի սահմաններում։ Դերասանուհու շատ երկրպագուներ խիստ զարմացել են, իմանալով, թե որքան է ապագա արքայադուստրը ծախսում իր խնամքի վրա։ «Թերևս նա շատ համեստ է իր ցանկություններում»,– կարծում են համացանցի օգտատերերը։







































