Tuesday, 14 05 2024
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
10:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա

Դեռ Տեր-Պետրոսյանն էր ասում՝ «չեմ տեսնում սկզբունքային տարբերություն փուլայինի և փաթեթայինի միջև»

«Ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային հանգուցալուծման և փուլային կիրառման մասին Հայաստանի արտգործնախարարի խոսքը սովորական լարախաղացություն է, որը երկար տարիների պատմություն ունի: Հիշում եմ, որ դեռ Լևոն Տեր-Պետրոսյանն էր ասում, թե «ես չեմ տեսնում սկզբունքային տարբերություն փուլայինի և փաթեթայինի միջև»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը՝ մեկնաբանելով Էդվարդ Նալբանդյանի խոսքերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հունվարի 29-ին կայացած տարվա ամփոփիչ ասուլիսի ընթացքում:

Հայաստանի արտգործնախարարը շեշտել էր, որ Մինսկի խմբի եռանախագահները բազմիցս հայտարարել են, որ հակամարտությունը պետք է լուծվի այն սկզբունքների, տարրերի հիման վրա, որոնք մշակվել ու ներկայացվել են կողմերին որպես մեկ ամբողջություն, որպես փաթեթ:

«Փորձել առանձնացնել մեկ սկզբունքը, կամ դրույթներից մեկը մյուսներից, անհնար կդարձնի հիմնախնդրի կարգավորումը։ Այս փաթեթային մոտեցումն է, որն առաջարկված է եռանախագահող երկրների կողմից և դրա մասին նաև բազմիցս հայտարարվել է՝ ներառյալ նաև ամենաբարձր՝ նախագահների մակարդակով, եռանախագահող երկրների կողմից։ Բայց իհարկե մենք պետք է նկատի ունենանք, և դրա մասին էլ մենք բազմիցս նշել ենք, որ փաթեթային հանգուցալուծումը, բնականաբար, նկատի ունի նաև փուլային կիրառում այդ փաթեթային հանգուցալուծման»,- ասել էր Նալբանդյանը:

Ավելի վաղ փուլային և փաթեթային լուծումներին անդրադարձել էր նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ասելով, թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը հնարավոր չէ մեկընդմիշտ լուծել մեկ փաստաթղթով, անհրաժեշտ է փուլային մոտեցում:

Քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովի կարծիքով՝ նման հայտարարությունները նորություն չեն. «Սա նշանակում է, որ շարունակվում են խաղերը, շարունակվում են քննարկումները, և կողմերն ուզում են ժամանակ շահել՝ դուրս գալու բանակցությունների հերթական շրջապտույտի, որը, այսպես թե այնպես, ոչ մի արդյունք էլ չի տալու»:

Դուբնովը հեռանկարային չի համարում բանակցությունները նույնիսկ Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումից հետո, որի ընթացքում կողմերը սկզբունքորեն համաձայնության էին եկել շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թիվը ավելացնելու հարցի շուրջ:

«Գիտեք, կան տեխնիկական պայմանավորվածություններ և կան ռազմավարական բնույթի պայմանավորվածություններ: Տեխնիկական պայմանավորվածությունները շատ պրակտիկ են, դրանց նպատակները շատ ազնիվ են, և սա ամենահետաքրքիրն է, որովհետև սա միակ արդյունքն է, որին կարելի է հասնել: Բայց դրանք ունեն մեկ այլ օգտակար ֆունկցիա: Տեխնիկական պայմանավորվածությունները թույլ են տալիս ձգձգել ռազմավարական համաձայնության հասնելը: Երբ ժամանում եք Կրակով, կարող եք ելույթ ունենալ մամուլի ասուլիսին և ասել, թե հասել եք դիտորդների թվի ավելացմանը, ինչը, իհարկե, շատ կարևոր է, դա ազատում է ձեզ հակամարտության կարգավորման գլոբալ ապագայի մասին հարցերին պատասխանելու անհրաժեշտությունից»,- ավելացրեց Վադիմ Դուբնովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում