Փեսիլվանիայի համալսարանի գիտնականները NASA-ի աջակցությամբ մշակում են տիեզերագնացների արտաթորանքը վերամշակելու համակարգ, որը զանգվածը կվերածի սննդարար խառնուրդի, որով անձնակազմը կկարողանա սնվել տևական առաքելությունների ժամանակ։ Կենսազանգվածի փորձարկումը, որը, գիտնականների խոսքով, առավել նման կլինի սոսնձի, կսկսվի առաջիկայում։ «Ինովացիոն» սնունդը հավանաբար առաջինը կփորձեն Միջազգային տիեզերակայանի անձնակազմի անդամները։

Փակ համակարգում՝ այսպես կոչված մանրէային ռեակտորում, բակտերիաները (Methylococcus, օգտագործում է մեթանը որպես ածխածնի միակ աղբյուր) և արտաթորանքը կվերամշակվեն՝ դառնալով նյութ, որը հարուստ է սպիտակուցներով և ճարպերով, իսկ այնուհետև վերջնական վերամշակումից հետո կհայտնվեն տիեզերագնացների սեղանին։

Նշենք, որ տիեզերագնացների մեզը վաղուց վերամշակվում է՝ դառնալով խմելու ջուր։











































