Շոտլանդիայի աճուրդի տունը աճուրդի կհանի Էդինբուրգի հնագույն սթրիփթիզ ակումբներից մեկը: Ինչպես հաղորդում է The Scotsman-ը, նոր սեփականատերը շինությունը կարող է վերածել բնակելի տան, ռեստորանի կամ մանկական հաստատության:
Պարբերականի տվյալներով՝ վերջերս Liquorice բարի սեփականատերը բախվել է ֆինանսական բարդությունների հետ և ստիպված է փակել հաստատությունը, որի ընթացքում 2007թ. վճարել է ավելի քան 500 հազար ֆունտ սթեռլինգ:
Աճուրդը կկայանա նոյեմբերի 21-ին, շինության մեկնարկային գինը 300 հազար ֆունտ սթեռլինգ է: Տեղի բարձրաստիճան պաշտոնյաները հույս ունեն, որ հասանելի արժեքի շնորհիվ նոր սեփականատերը որոշում կկայացնի գիշերային ակումբը վերածել այլ հաստատության: Նրանց խոսքերով՝ չնայած այն աշխատել է օրինական հիմքով, առաջացրել է քաղաքացիներից շատերի դժգոհությունը: Մասնավորապես 2013թ. ամռանը հասարակական բողոքի պատճառով սեփականատերերը ստիպված են եղել բարի վրայից հանել չափից ավելի անկեղծ պաստառները:









































