Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչն իր կարծիքն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի որոշման մասին, որի համաձայն Էդեն Ազարը դուրս մնաց Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության «Շալկե»-ի դեմ խաղի հայտացուցակից:
Ազարը պատժվել է` անձնագիրը մոռանալու պատճառով մարզումը բաց թողնելու համար:
«Կարևորն այն է, որ թիմը հասկանա` խոսքը կարգապահության մասին է: Էդենը կմասնակցի «Չելսի»-ի արդեն հաջորդ հանդիպմանը: Դա նշանակում է, որ պետք է լուրջ վերաբերվել գործին: Չէ՞ որ մենք թիմ ենք: Չեմ կարծում, թե Ազարը կարգապահական խնդիրներ ունի: Պարզապես պատահականություն էր»,- ասել է Իվանովիչը:









































