ՄԱԿ-ը հույս ունի Սիրիայի հարցով «Ժնև-2» համաժողովն անցկացնել մինչև տարեվերջ: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքին: Մոսկվայում Սիրիայի կառավարության հետ հանդիպմանը, մեկնաբանելով սիրիական ընդդիմության՝ մասնակցությունից հրաժարվելը, նա հայտարարել է, որ ՄԱԿ-ը կշարունակի ջանքեր գործադրել հակամարտող կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ հանձնակատար Լախդար Բրահիմին Ժնևում նոյեմբերի 25-ին պատրաստվում է անցկացնել եռակողմ խորհրդակցության հերթական փուլը՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ՝ հիշեցրել է Ֆարհան Հաքը:
«Մինչ այդ մենք հույս ունենք, որ Սիրիայի հարցով միջազգային համաժողովին կողմերին ընդգրկելու ջանքերը կշարունակվեն, և մենք հաջողության կհասնենք»,- ասել է նա:










































