Թուրքիայում 311 անձ է ձերբակալվել սիրիական Աֆրինում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության վերաբերյալ սոցկայքերում գրառումներ կատարելու և գործողությանը դեմ արտահայտվելու պատճառով:
Այս մասին հայտնում է թուրքական Cumhuriyet-ը:
Բոլոր ձերբակալվածները մեղադրվում են սոցիալական կայքերում «ահաբեկչության քարոզ անելու» մեջ:











































