Մոսկվայի բնակիչները և հյուրերը, ովքեր ցանկանում են բարելավել սպորտային կազմվածքը և գումար տնտեսել մետրոյով երթևեկելիս, կարող են օգտվել հատուկ սարքի ծառայությունից: Այն տոմսեր է տալիս կքանստելու դիմաց: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Տոմս ստանալու համար անհրաժեշտ է 2 րոպեում կքանստել 30 անգամ: Նրանք, ովքեր չեն հասցնի, ստիպված կլինեն նորից սկսել վարժությունը: Տեխնիկային խաբել հնարավոր չի լինի:
«Անվճար» տոմս առաջիններից մեկը ստացել է մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Ելենա Զամոլոդչիկովան:










































