Արիզոնայի Սան Սիթի Ուեսթ քաղաքից 61-ամյա Սյուզան Դյուբու Մարցինկոն անելանելի վիճակում է հայտնվել այն բանից հետո, երբ դեմենցիայով (թուլամտություն) տառապող իր 91-ամյա հայրը մեջքի կողմից նետվել է իր վրա։
Սյուզանն այդ տանն ապրել է ընկերոջ և տարեց հոր հետ, ում վիճակն ամսեամիս վատացել է, հայտնում է Daily Mail-ը։ Սկզբում հայրը մոռացել է, թե տանն ապրող տղամարդն ով է, և փորձել է Սյուզանի բացակայության ժամանակ նրան վռնդել։ Այնուհետ նա սկսել է դստերը շփոթել մահացած կնոջ հետ և սեռական ոտնձգություններ կատարել նրա նկատմամբ։ Իրավիճակը գագաթնակետին է հասել 2017 թվականի հոկտեմբերի 4-ին, երբ հայրը դստեր թիկունքից հարձակում է գործել նրա վրա։ Այդ ժամանակ Սյուզանը խոհանոցային գործերով էր զբաղված։ Նա չի հաշվարկել ուժն ու հարվածել է հորն առաջին իսկ պատահած առարկայով։ Ծերուկը կոտրվածքներ է ստացել, կողոսկրերից մեկը խրվել է թոքի մեջ և մահացու դարձել նրա համար։
Սյուզանը կալանավորված է, նրա գործով առաջին լսումը նշանակված է փետրվարի 2-ին։











































