Դիետոլոգները վստահ են, որ պրիմադոննան հեռացրել է ստամոքսի մի մասը։ Վերջին շրջանում Ալլա Պուգաչովան 20 տարով երիտասարդացած տեսք ունի և արմատապես փոխել է իմիջը։ Մասնագետները հաստատում են, որ դա տեղի չէր կարող ունենալ առանց վիրաբուժական միջամտության։

«Չես հավատա» ծրագրի եթերում մասնագետներն անվանել են երգչուհու կտրուկ նիհարելու պատճառը։ Սովորաբար նման վիրահատություն անում են թարախակույտերի կամ ճարպակալման ծանր աստիճանների դեպքում։ Այդ ժամանակ հիվանդը սկսում է զգալիորեն քաշ կորցնել։

2.5 տարի առաջ Ալլա Պուգաչովան նկատելիորեն նիհարել է և թարմացրել իր զգեստապահարանը։ Լայն կոստյումները փոխարինվել են նեղ ջինսերով, էլեգանտ զգեստներով և կարճ կիսաշրջազգեստներով։








































