Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Ուկրաինայի երկարաժամկետ դեֆոլտի վարկանիշը՝ «В»-ից դարձնելով «В-»: Այս մասին հաղորդվում է գործակալության կայքում: Երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումները բացասական են:
Վարկանիշը նվազեցվել է՝ հաշվի առնելով Ուկրաինայի տնտեսական վիճակի վատթարացումը: Դրանից բացի, Fitch-ը կարծում է, որ Ուկրաինան կարող է դժվարություններ ունենալ օտարերկրյա արժույթով վարկեր վերցնելու և դրանք արտաքին զգալի պարտքի վերաֆինանսավորման համար օգտագործելու հարցում:










































