Իսպանիայի մայրաքաղաքում ավարտին է մոտենում Mercedes-Benz նորաձևության շաբաթը, որը անց է կացվում տարին մի քանի անգամ՝ տարբեր քաղաքներում։ Այս օրերին Հռոմում անց է կացվում Altaroma նորաձևության քառօրյա ցուցադրությունը, իսկ գերմանական Դյուսելդորֆում Platform Fashion January 2018՝ ցուցադրությունը։

Նորաձևության եվրոպական մայրաքաղաքներում անվանի դիզայներներն ու մոդելյորները ներկայացնում են իրենց ամենաթարմ հավաքածուները, որոնք հիացնում են գույների և ձևերի իրենց անսովոր համադրություններով։














































