Խաղային դիզայներներ Թոմի Հոնթոնը և Թաիր Մամեդովը Լոս Անջելեսում սելֆիի թանգարան են բացում: Նախագծի հեղինակները մտադրվում են ներկայացնել ինքնալուսանկարների ողջ պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր: Այդ մասին տեղեկացնում է vokrugsveta.ua-ը::
Առաջին սելֆին կատարվել է 40 հազար տարի առաջ քարանձավային մարդկանց կողմից. գրում են նախագծի հեղինակները թանգարանի կայքում:
Բացի տարբեր տարիների սելֆիներից թանգարանում կներկայացվեն ետնաֆոներ, որոնց օգնությամբ հաճախորդները կկարողանան հաջողված սելֆիներ անել: Տոմսը կարժենա 25 դոլար:











































