Իսպանական կառավարությունը որոշում է ընդունել երկրի Սահմանադրական դատարանում բողոքարկել Կատալոնիայի տարածաշրջանային խորհրդարանի կողմից ընդունված որոշմանը, որի համաձայն Կարլես Պուչդեմոնի թեկնածությունն առաջ է քաշվում որպես հյուսիս-արևելյան ինքնավար շրջանի ղեկավար: Այդ մասին Մադրիդում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրել է նախագահի առաջին տեղակալ Սորայա Սաենս դե Սանտամարիան:
Նախկինում՝ անօրինական կերպով Իսպանիայից անկախություն հռչակելու համար իր կատալոնական վարչակազմի հետ միասին աշխատանքից հեռացված Պուչդեմոնի երդմնակալության արարողությունը նշանակված է հունվարի 30-ին: Այդ մասին տեղեկացնում է 24news.com-ը:
Կառավարությունը համարում է, որ Բելգիայում արդարադատությունից թաքնվող Պուչդեմոնը չի կարող զբաղեցնել նման բարձր պաշտոն: Սահմանադրական դատարանի որոշումը սովորաբար երկարաձգվում է, սակայն կառավարական հայցն ընդունելու փաստն արդեն իսկ կնշանակի երդմնակալության արարողության սառեցում:






































