ԱՄՆ-ում արդիականացրել են զինանոցում ունեցած ոչ միջուկային ամենահզոր GBU-57 օդային ռումբը՝ գրում է Bloomberg-ը՝ հղում կատարելով ԱՄՆ ՌՕՈւ-ի ներկայացուցչին:
Ավելի քան 13 տոննա կշռող և գրեթե 2,5 տոննա պայթուցիկ պարունակող ռումբը ունակ է մինչև 61 մետր խրվելու հողի մեջ: Ռումբը օգտագործման վայր կարող է հասցնել միայն B-2 կործանիչը:
Հաղորդվում է, որ ռումբը կարող է օգտագործվել ԿԺԴՀ-ում ստորգետնյա կառույցները ոչնչացնելու նպատակով:






































