Պորտուգալիայում պետական ծառայողների գործադուլի պատճառով, ովքեր բողոքում են ընդդեմ աշխատավարձր և թոշակների կրճատման, խախտվել է սոցիալական հաստատությունների աշխատանքը: Այս մասին գրում է Associated Press-ը:
Ուրբաթ օրը 24-ժամյա գործադուլի պատճառով հետաձգվել են դպրոցներում դասերը և փակվել են հիվանդանոցները, ինչպես նաև՝ դատարանները և որոշ կառավարական հաստատություններ:
Վերջին 2 տարվա ընթացքում շատերի աշխատավարձը նվազել է, իսկ հարկերը բարձրացել են` չնայած 2011-ին Պորտուգալիայում 78 մլն եվրո է ներդրվել ճգնաժամից դուրս գալու համար:








































