Հունվարի 27-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց մեկնարկեց Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ թեմի երիտասարդական կառույցների կազմակերպած քայլերթը։Քայլերթի մասնակիցները հաղորդ եղան Ս․ Պատարագին, ստացան Աստծո օրհնությունն ու ճանապարհ ընկան, այս անգամ ճանապարհ ընկնելու առիթը սերն էր, իսկ վերջնակետը Սիրահարների այգին։










































